Իրավական 

Ասֆալտին փռելու օպերացիաները եղել են ու կլինեն․ Վալերիյ Օսիպյան

analitik.am

Ոստիկանությունը տիրապետում է ՀՀ-ում ողջ օպերատիվ իրավիճակին, տեղեկացված ենք ամեն ինչից, բոլորից: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ վստահեցնելով, որ անհանգստանալու խնդիր չկա:

Խոսելով Երևանի ավագանու ընտրությունների ցուցակների մասին՝ Օսիպյանը հայտարարեց, թե որևէ մեկը չի կարող բացասական կարծիք հայտնել դրանց մասին: Նրա խոսքերով, նմանատիպ ցուցակներ երբեք չեն եղել. «Ունեցել ենք հայտնաբերված 2 մահացածի դեպք, դա էլ ոստիկանության մեղքով չի եղել: Մենք ունենալու ենք նմանատիպ լավ ցուցակներ նաև ԱԺ ընտրություններում»:

Հարցին, թե ոստիկանության կողմից հիմա ասֆալտին փռելու օպերացիաներ իրականացվում են արդյո՞ք, ոստիկանապետը նշել է, որ դա միշտ էլ եղել է ու միշտ էլ կլինեն. «Ոստիկանության գործառույթների շրջանակներում ամեն ինչ իրականացվում է»:

Ինչ վերաբերում է նախընտրական շրջանում սրացումներին կամ հակահեղափոխական ուժերի ակտիվացմանը, Օսիպյանը նշեց, որ նման բան չի կարող լինել. «Ամբողջությամբ տիրապետում ենք իրավիճակին և կանխարգելիչ գործողություններ ենք իրականացնում»:

Նույն շարքից