Իրավական 

Հունան Պողոսյանի հետ կապված գործով նորից քննություն կիրականացվի. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին: Պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ տարիներ առաջ ինքը հայտարարել է, թե Հունան Պողոսյանը ծեծել է Շանթ Հարությունյանին, սպառնացել վերջինիս ընտանիքին՝ Փաշինյանը նշեց, թե խնդիրն այն է, որ Հարությունյանը հետագայում ցուցմունք չի տվել այդ կապակցությամբ. «Լավ առիթ է, որ նորից քննություն տեղի ունենա: Հույս ունեմ, որ Շանթ Հարությունյանը կմասնակցի քննության հետ, որպեսզի մենք իրականությունը պարզենք»:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ խոսել է, ասել է, որ անհրաժեշտություն կա այդ իրավիճակը նորից քննության առնելու, եթե դրա հնարավորությունը կա. «Կարծում եմ, որ հնարավոր կլինի ստեղծել իրավական լուծումներ, որպեսզի ամբողջական քննություն իրականացվի»:

Նույն շարքից