Իրավական 

Ապօրինի հատել է 57 ծառ

analitik.am

Հոկտեմբերի 11-ին, ժամը 18.30-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ս/թ սեպտեմբերի 24-ին և 25-ին ուսումնասիրության ընթացքում պահպանության բաժնի աշխատակիցների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի» անտառտնտեսության մասնաճյուղի «Մոտկորի» անտառպետության թիվ 4 պահաբաժնում հայտնաբերվել են թվով 57 ապօրինի հատված տարբեր տեսակի և տրամագծի ծառերի կոճղեր:

Հոկտեմբերի 22-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1990 թ. ծնված Վաղինակ Վ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ օգոստոս ամսվա ընթացքում, տարբեր օրերի, իրեն պատկանող բենզասղոցով «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Մոտկորի անտառպետության թիվ 4 պահաբաժնի տարածքում գտնվող «Շորու ձոր» կոչվող հանդամասից ապօրինի հատել է հաճարենի և բոխի տեսակի կանգուն ծառեր, որպես վառելափայտ օգտագործելու նպատակով և իր ձիով տեղափոխել է «Հախոյի գոմեր» կոչվող հանդամասում գտնվող իր տնակ և օգտագործել:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից