Իրավական 

Այո, մենք պնդում ենք, որ ՊԵԿ-ում չկա համակարգային կաշառակերություն. Դավիթ Անանյան

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կառավարության նիստից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, խոսելով օրեր առաջ կաշառքի գործով ձերբակալված ՊԵԿ աշխատակիցների մասին, հայտարարեց, որ մանրամասները չի պարզել, քանի որ այն իր ծառայողական պարտականությունների մեջ չի մտնում:

Անանյանի խոսքերով, տեղի ունեցածն իր ղեկավարած համակարգի համար ոչ լավ երևույթ է, սակայն նախկինում էլ միշտ հայտարարել են, որ պայքարում են կաշառակերության դեմ. «Այո, մենք պնդում ենք, որ չկա համակարգային կաշառակերություն, բայց կան առանձին դեպքեր, որոնց դեմ մենք պայքար ենք մղում»:

Հարցին, թե երբ են նշանակվել ձերբակալված պաշտոնյաները, ՊԵԿ նախագահն ասաց, որ իր օրոք ռոտացիոն վերանշանակումներ են եղել, նրանք վաղուց են համակարգում աշխատում:

Անանյանը նշեց, որ համակարգի աշխատակիցների մեծ մասն ընկալում են նոր իրողությունները, սակայն կան նաև այնպիսիք, ովքեր դա դեռ չեն գիտակցում. «Մենք ունենք շուրջ 2750 աշխատող: Ունենք նաև համապատասխան ծառայություններ, որոնց ամենօրյա գործունեությունը կապված է չարաշահումները բացահայտելուն և կանխարգելելուն»։

Նույն շարքից