Իրավական 

Կիևյան փողոցում ավտոմեքենայից կատարված գողությունը բացահայտվեց

analitik.am

Հոկտեմբերի 31-ին, ժամը 16.00-ին, 1988 թ. ծնված Կարեն Բ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 28-ին, ժամը 23.20-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, Կիևյան փողոցի թիվ 5 հասցեի մոտ կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են 25.000 դրամ արժողությամբ պայուսակ, որի մեջ եղել է 15.000 դրամ արժողության դրամապանակ, տան բանալին, բանկային ու նույնականացման քարտ, վարորդական իրավունքի վկայական և անձնագիրը՝ պատճառելով 40.000 դրամի վնաս:

Ոստիկանության ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 31-ին, ժամը 19.50-ին, նշված գողությունը կատարելու կասկածանքով, Ա.Սարգսյան փողոցի թիվ 12 հասցեից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Հարություն Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից