Իրավական 

ՀՀ Արագածոտնի մարզպետարանը զգուշացնում է

analitik.am

Ինքնությունը չպարզված անձինք (նախնական տվյալներով մի կին և մի տղամարդ) Ապարանի տարածաշրջանի մի շարք դպրոցներում ներկայանալով կինոդիտման կազմակերպիչ, իբրև մարզպետին ծանոթ՝ առաջարկել են տոմսեր գնել: Հայտնել են նաև, որ իրենք գործում են մարզպետարանի գիտությամբ, ՀՀ պաշտպանության, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների իմացությամբ:

Տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը դեպքի մասին հայտնել է իրավապահ մարմիններին:

Մանրամասների և քննության արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը կատարվածը համարում է խիստ անթույլատրելի, հետամուտ է լինելու նմանօրինակ գործունեության ցանկացած դեպքի բացահայտմանը և օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը:

Նույն շարքից