Իրավական 

Կանչվելու են բոլոր պաշտոնյաները, ովքեր կապ ունեն ձայնագրության հետ. Գևորգ Կոստանյան

analitik.am

Բոլոր պաշտոնյաները, ովքեր առնչություն ունեն ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության հետ հրավիրվելու են: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է նշյալ ձայնագրության գործով ստեղծված հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:

Ինչ վերաբերում է այսօրվա դռնփակ նիստին, որի ընթացքում հարցեր են ուղղվել ձայնագրությունից հայտնի դարձած դատավոր Վաչե Մարգարյանին, Կոստանյանը նշել է, որ որևէ մեկը չի կարող դրա բովանդակության մասին տեղեկություններ հայտնել, քանի որ դա կլինի օրենքի խախտում:

Կոստանյանը նշեց, որ նիստի ընթացքում ստացել են իրենց հարցերի պատասխանները, սակայն մյուս անձանց հարցեր ուղղելուց հետո հնարավոր է անհրաժեշտություն լինի նրան կրկին հրավիրել. «Մենք այս պահին դատավորին առնչվող հարցերի պատասխանները սպառիչ ստացանք, բայց դա չի նշանակում, որ դրանով ավարտվեց դատավորի հետ կապված գործընթացը: Պատասխանները բավարարել են»:

Նույն շարքից