Իրավական 

Մենք կորցրել ենք ընկերների. Օսիպյանը Սասնա ծռերին համաներմամբ ազատ արձակելու մասին

analitik.am

Նախաքննության ժամանակ ես սպառիչ ցուցմունքներ եմ տվել և բազմիցս արտահայտել եմ իմ դիրքորոշումը։ Այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում, խոսելով Սասնա ծռերին համաներմամբ ազատ արձակելու մասին  հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ հավելելով, որ լինելով իրավապահ մարմնի կառույցի ղեկավար և որպես ոստիկան, կարծում է, որ յուրաքանչյուր հանցանք կատարած անձը պետք է պատասխան տա օրենքի առջև։

Օսիպյանն ասաց նաև, որ կիսում է զոհվածների հարազատների մտահոգությունը, նրանց կարծիքը․ «Այո, մենք կորցրել ենք ընկերներ, մենք կորցրել ենք մեր լավագույններին, և այս պահի դրությամբ համաներման տեքստում նաև նշված է պատանդների մասով, որ պատանդների կարծիքը պետք է հաշվի առնել՝ ես կողմ եմ այդ կարծիքին, այո, պետք է իմ և մյուս պատանդների կարծիքը հաշվի առնել։ Ես բավարարված եմ համաներման տեքստով»։

Խոսելով համաներման մասին, ոստիկանապետը հավելեց նաև, որ միանշանակ ռիսկեր կան, որ համաներումից հետո ունենանք կրկնահանցագործություններ․ «Բայց ես ողջունում եմ համաներումը, դա մարդասիրական մոտեցում է, և կան մարդիկ, որոնց վարքը քրեակատարողական հիմնարկների ադմիստրացիան դրական է բնութագրում։ Չեմ բացառում, որ այդ մարդիկ ուղղվել են, տա Աստված, որ բոլորն ուղղված լինեն, բայց նաև չբացառենք, որ կլինեն կրկնահանցագործություններ»։

Նույն շարքից