Իրավական 

Հայտնաբերվել է երեկ Երևանում աղմկահարույց սպանություն կատարողը. քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 10-ին, Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով ու համագործակցելով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Կենտրոնական և Էրեբունու բաժնի իրենց գործընկերների հետ՝ Արաբկիրի Ոստիկանության են բերման ենթարկել Երևան քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ՝ 36-ամյա Վարուժան Գյուրջինյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ նոյեմբերի 9-ին, Արաբկիր վարչական շրջանի Հովսեփ Էմին փողոցում Երևան քաղաքի Պոպովի փողոցի բնակիչ՝ 34-ամյա Սանասար Բարսեղյանին սպանելու մեջ։

Գ.Շամշյանի տեղեկություններով՝ նրան հայտնաբերելու աշխատանքները ղեկավարել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանը և Արաբկիրի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից