Իրավական 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը բողոք է ներկայացրել ՄԻԵԴ

ՀՀ երկրորդ նախագահ, երկրի սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

«Մենք բողոք ենք ներկայացրել արդար դատաքննության, դատական պաշտպանության եւ իրավունքի պաշտպանության կոնվենցիային առկա գործընթացների համապատասխանության առնչությամբ։ Շատ դետալացված հիմա չեմ ներկայացնի մեր բողոքի մանրամասները, երկուշաբթի մենք հանդես կգանք հայտարարությամբ»,-ասել է պաշտպանը։

Նույն շարքից