Հոկտեմբերի 20-ին, ժամը 09.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Ապարանի բաժին հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Կարինե Ա.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 08.30-ի սահմաններում, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի 47 հասցեում գործող սուպերմարկետում կորցրել է դրամապանակը, որի մեջ եղել է 157.000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կարինե Ա.-ի դրամապանակը հիշյալ սուպերմարկետի զուգարանից գողացել է 1988 թ. ծնված Սեդա Հ.-ն, որը ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում, նոյեմբերի 12-ին, ժամը 17.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: