Բարի օր Իրավական 

Հայկ Ալումյանը մանրամասներ է հայտնում Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի ոչ իրավաչափ լինելու հետ կապված

analitik.am

Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քանի որ դատախազությունը միջնորդել էր բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը և ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, Վճռաբեկ դատարանի որոշումն առ այն, որ վճիռը պետք է հետ ուղարկել Վերաքննիչ դատարան, համարվեց  դատախազության բողոքի մասնակի բավարարում:

Ալումյանը նաև նշեց, որ շատ հավանական է, որ դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նա նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նիստի ժամանակ անձամբ ներկայացրել է իր դիրքորոշումները:

Ալումյանը խոսեց նաև գործի հետ կապված  մի շարք մանրամասներից. «Ի թիվս այլնի, մեղադրանքի մեջ կա այսպիսի ձևակերպում, որ հանրապետության նախագահն արտակարգ դրություն է հայտարարել՝ սահմանադրության խախտմամբ, մենք ասում ենք, որ Սահմանադրությամբ ՀՀ նախագահի հրամանագրերի, իսկ արտակարգ դրությունը սահմանվել է ՀՀ նախագահի հրամանագրով, սահմանադրականությունը բացառապես որոշում է ՀՀ Սահմանադրական դատարանը: Այսինքն՝ ոչ քննիչը, ոչ առաջին ատյանի, ոչ Վերաքննիչ դատարանը չեն կարող ենթադրություններ անել, որ նախագահի հրամանագրերը եղել են հակասահմանադրական:

Երկրորդ փաստարկն այն է, որ մեղադրանքի մեջ կա այսպիսի ձևակերպում, որ փաստացի ռազմական դրություն է մտցված եղել, մենք ասում ենք, որ դե յուրե ռազմական դրություն ձևակերպված չի, մենք ցույց ենք տվել, որ ռազմական դրությանը բնորոշ հատկանիշներից գոնե մեկն առկա չի եղել, մեղադրանքի մեջ ձևակերպումներ կան, որ ցուցարարները եղել են խաղաղ տրամադրված և անզեն, մենք ասում ենք, որ առկա են տասնյակ դատավճիռներ, որտեղ գրված է, որ մարդիկ եղել են զինված, կոնկրետ մարդկանց անուններ են նշված, կոնկրետ դատավճիռներ: Մենք ասում ենք, որ չի կարող մեղադրանքի մեջ ձևակերպումներ լինել, որոնք հակասում են օրինական ուժի մեջ մտած դատավճիռներին: Նախքան նման ձևակերպումներ տալը, պետք է այդ դատավճիռները վերանայվեին, պետք է այդ բոլոր դատավճիռները վերանայվեին: Մենք ասում ենք՝ քանի դեռ այդ դատավճիռները կան, որևէ պետական մարմին իրավունք չունի  այլ ձևակերպումներ տալ: Վերաքննիչ դատարանն այս փաստարկներից ոչ մեկին չի անդրադարձել, իսկ հիմա, երբ Վճռաբեկ դատարանը բեկանեց վճիռն ու հետ ուղարկեց Վերաքննիչ դատարան, մենք նորից կունենանք այս փաստարկները քննարկելու հնարավորություն»:

Նույն շարքից