Իրավական 

Վճռաբեկ դատարանի դատավորը գտնում է, որ պետք է դիմել ՀՀ սահմանադրական դատարան. Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ

analitik.am

Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության

ՀՀ Վճռաբեկ դատարանն այսօր՝ նոյեմբերի 15-ին, բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության: Վճռաբեկ դատարանի որոշմամբ մասնակի բավարարվել է Գլխավոր դատախազի բողոքը և մերժվել՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Արամ Օրբելյանի, Հովհաննես Խուդոյանի և Ռուբեն Սահակյանի կողմից ներկայացված բողոքը: 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը որոշումը հրապարակելիս նաև տեղեկացրել է, որ հատուկ կարծիք է հայտնել Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը՝ գտնելով, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտապանների բողոքների վերաբերյալ վարույթն անհրաժեշտ է կասեցնել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցով դիմել ՀՀ սահմանադրական դատարան:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ

Նույն շարքից