Իրավական 

Վանեցյանը խոստացավ առաջիկայում նորություններ ասել Փաշինյանի նշած պատգամավորի մասին ու շատ արագ հեռացավ

analitik.am

Գաղտնալսումների հետ կապված այս պահին որևէ բան չեմ կարող ասել, որովհետև ՔԿ-ում հարուցված քրեական գործն ընթանում է: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ կարծիք հայտնելով, որ այդ մարմինն առաջիկայում պարզաբանումներ կտա:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հետ կապված գործին, Վանեցյանը հայտարարեց, որ օպերատիվ աշխատանքներն իրականացվում են. «Եկեք այդ աշխատանքներն ավարտենք, հետո խոսենք այդ մասին, որպեսզի շահարկումներ չլինեն»:

Վանեցյանը խոսեց նաև այն պատգամավորի մասին, ում մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ամենախոշոր կոռուպցիոն բացահայտումն է լինելու:

ԱԱԾ տնօրենն ասաց, որ առաջիկայում հանրությունը կիմանա ու շատ արագ հեռացավ:

Նույն շարքից