Իրավական 

Բերման է ենթարկվել անչափահասին դանակահարելու մեջ կասկածվողը

Նոյեմբերի 19-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «որովայնի պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխել 2002 թ. ծնված Հ. Մ.-ին:

Ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 22.00-ին, Բագրատունյաց պողոտայի թիվ 15 հասցեի մոտից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման են ենթարկել 2000 թ. ծնված Նորայր Մ.-ին, որը տվել է խոստովանական ցուցմունք, որ նշված վնասվածքն ինքն է հասցրել իր մոտ եղած դանակով, որը ներկայացրել է:

Ըստ բժշկի տեղեկանքի Հ. Մ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • 92
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    94
    Shares

Related Articles