Իրավական 

Ապօրինի ծառահատում Եղեգնուտում

analitik.am

Նոյեմբերի 22-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Եղեգնուտ գյուղից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Սեյրան Գ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ մոտ 2 շաբաթ առաջ Եղեգնուտ գյուղի հարակից «Մամխութ թալա» կոչվող հանդամասից բենզասղոցով հատել է 2 կանգուն հաճարենի և իր կողմից շահագործվող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել իր տան բակ:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից