Իրավական 

Հարուցվել է քրեական գործ՝ առերևույթ յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Անիի համայնքապետարանում առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի բոլոր հանգամանքները։

Նախնական տվյալներով՝ Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի մի խումբ պաշտոնատար անձինք յուրացնելու եղանակով, իրենց վստահված պետական միջոցների առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ նախնական համաձայնությամբ, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական դրդումներով, օգտագործելով պաշտոնեական դիրքը, առերևույթ կատարել են յուրացումներ:

Այն է՝ նյութական միջոցների շարժին վերաբերող պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով՝ 2013 թվականից մինչև 2018 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցներին հասանելիք վառելիքից ավել են ծախսագրել:

Նախնական տվյալներով՝ ավել է ծախսագրվել ընդհանուր առանձնապես խոշոր չափերով` 2.550 լիտր բենզին, 3.767.090 ՀՀ դրամի արժեքով սեղմված գազ, ինչպես նաև «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի համար դուրս է գրվել 400.000 ՀՀ դրամ կապիտալ վերանորոգման գումար այն դեպքում, երբ հիշյալ ավտոմեքենան փաստացի չի վերանորոգվել, և այդ ամենը յուրացման եղանակով հափշտակվել է:

Բացի  այդ, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը՝  համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեկ այլ պետական հիմնարկում փաստացի աշխատող քաղաքացուն ընդունել են աշխատանքի որպես վարորդ և 2013 թվականից մինչև 2018 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում աշխատավարձի տեսքով նրան վճարել 4.327.302  ՀՀ դրամ գումար՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտածդատավճռով:

Նույն շարքից