Իրավական 

Հայտնի է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը Վերաքննիչում քննող դատավորի անունը

analitik.am

ՀՀ երկրորդ նախագահ, երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքը վերաքննիչ դատարանում կքննի դատավոր Ռուբեն Մխիթարյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Վճռաբեկ դատարանի որոշմամբ մասնակի բավարարվել է Գլխավոր դատախազի բողոքը եւ մերժվել՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Արամ Օրբելյանի, Հովհաննես Խուդոյանի եւ Ռուբեն Սահակյանի կողմից ներկայացված բողոքը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը որոշումը հրապարակելիս նաեւ տեղեկացրել է, որ հատուկ կարծիք է հայտնել Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը՝ գտնելով, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքների վերաբերյալ վարույթն անհրաժեշտ է կասեցնել եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան:

Նույն շարքից