Իրավական 

Գյումրիում թալանել են ՌԴ 102-րդ ռազմաբազայի աշխատակցի և «Ցայգ» հեռուստաընկերության օպերատորի բնակարանները

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 24-ին, հերթական բնակարանային գողություններն են տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ, 45-ամյա Աշխեն Պետրոսյանը Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է տվել, որ նույն օրը ժամը 09:00-ից մինչև 19:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի ննջասենյակի պատուհանը և մուտք գործել բնակարան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը կամ գողերը հյուրասենյակից հափշտակել են համակարգիչն իր աքսեսուարներով, հեռուստացույցը, ոսկյա մատանի և ականջողեր, այնտեղ եղած 100 հազար դրամ գումարը և դիմել փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ա.Պետրոսյանը ծառայում է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի հոսպիտալի բուֆետապան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ թալանել են նաև «Ցայգ» հեռուստաընկերության օպերատոր, 39-ամյա Խաչատուր Գևորգյանին պատկանող Իսահակյան փողոցոմ գտնվող բնակարանը:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից