Իրավական 

Իրականացված բարեփոխումները կանխորոշել են Հայաստանում դատախազության զարգացման ուղիները․ Դավիթ Մելքոնյան

analitik.am

ՀՀ պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը և ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Տիգրան Գրիգորյանը, Բրյուսելում մասնակցել է ԵՄ Արևելյան գործընկերության՝ օրենքի գերակայության հարթակի հանդիպմանը:

Հարթակի շրջանակներում քննարկվել են Արևելյան գործընկերության երկրներում արդարադատության աջակցության հիմնախնդիրները: Մասնավորապես՝ քննարկվել են պետական մարմինների համակարգում դատախազության տեղին և դերին, դատախազության անկախության և հաշվետվողականության երաշխավորմանը, դատախազների նշանակման և առաջխաղացման թափանցիկությանը վերաբերող հարցեր:

Դավիթ Մելքոնյանը ներկայացրել է իրականացված սահմանադրական փոփոխությունների և «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքի համատեքստում դատախազության առկա իրավական կարգավիճակը, դրա հստակեցմանն ուղղված բարեփոխումների ընթացքը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ իրականացված բարեփոխումները կանխորոշել են Հայաստանում դատախազության զարգացման ուղիները, դրել համակարգային անկախության, հաշվետվողականության ամրապնդման ամուր հիմքեր։

ԵՄ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել հետայսու ևս շարունակել դատախազության շարունակական բարեփոխումներին ուղղված համագործակցությունը:

Նույն շարքից