Իրավական 

Հայտնաբերվել են հրազեն ու կասկածելի վնասվածքներով մեքենա /լուսանկարներ/

analitik.am

Նոյեմբերի 28-ին ոստիկանության ձեռնարկած միջոցառումներով կանգնեցվել է Մարտունի քաղաքի ուղղությամբ ընթացող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են եղել կասկածելի վնասվածքներ։ Մեքենայում գտնվողներից մեկը դիմել է փախուստի, մյուսը տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին։

Հայտնաբերվել և առգրավվել է ատրճանակ, նախնական տվյալներով, «Վալտեր» տեսակի՝ լիցքավորված երեք փամփուշտով, որոնցից մեկը՝ փամփշտանոցում, երկուսը՝ փամփշտատուփում։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ փախուստի դիմած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասներին կանդրադառնանք ավելի ուշ։

Նույն շարքից