Իրավական 

Հրազենը նետածը կամավոր ներկայացել է բաժին (Տեսանյութ)

analitik.am

Դիմապակին ու կողային ապակիներից մի քանիսը կոտրված, մետաղե մահակն էլ հետևի ձախ լուսարձակի մեջ խրված «Մերսեդեսը» ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները նկատել են նոյեմբերի 28-ին՝ ժամը 15-ի սահմաններում,Սևան-Մարտունի ճանապարհի 56-րդ կիլոմետրին՝ Երանոս գյուղի հատվածում։

Ոստիկաններն, արագ կողմնորոշվելով, կանգնեցրել են կասկածելի վնասվածքներով մեքենան։ Նրանց տեսնելով՝ վարորդն իջել է «Մերսեդեսից» ու փախել՝ նետելով ատրճանակը։ Ուղևորին ոստիկանները բռնել ու բերման են ենթարկել բաժին։ Ատրճանակն առգրավվել է։ Պարզվել է, որ «Վալտեր» տեսակի է։ Հրազենի փամփշտակալում երեք չկրակված փամփուշտ է եղել։ Տեղում իրականացվել են անհետաձգելի հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։

Ոստիկանության փորձաքրեագետների կողմից մանրակրկիտ ուսումնասիրվել է տարածքը, նաև մշակվել են ապացուցողական նշանակություն ունեցող իրերը։ Քրեական հետախույզները պարզեցին փախուստի դիմած անձի ինքնությունը և որոնողական միջոցառումներին զուգահեռ բացատրական աշխատանք իրականացրին։ Արդյունքում՝ նոյեմբերի 30-ին փախուստի դիմած 33-ամյա Արտյոմ Անտոնյանը ներկայացավ ոստիկանություն։

Տեղեկացնենք, որ կասկածելի վնասվածքներով «Մերսեդեսի» հայտնաբերման օրը՝ նոյեմբերի 28-ին, հրազենային վնասվածքներով Գեղարքունիքի մարզից Երևանի տարբեր բժշկական կենտրոններ էին տեղափոխվել Նորատուսում ապրող երկու եղբայր։

Ձեռնարկվում են ծավալուն հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ երկու դեպքերի միջև հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ։

Կատարվում է նախաքննություն։

Նույն շարքից