Իրավական 

Բենզասղոցով հատել էր ծառեր. փայտանյութը տեղափոխել էր իր տուն

analitik.am

Նոյեմբերի 30-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Վանաձորում հաշվառված, 51-ամյա Արմենակ Ա․-ն։

Նախնական տվյալներով պարզվել է, որ սեպտեմբերի վերջին, Լոռու մարզի Եղեգնուտ համայնքի «Մասրեք» կոչվող հանդամասից, Արմենակ Ա․-ն բենզասղոցով հատել է բոխի և հաճարենի տեսակի ծառեր ու փայտանյութը տեղափոխել է իր տուն:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից