Իրավական 

Դատարանն ավարտեց Քոչարյանի փաստաբանների բողոքների քննությունը

analitik.am

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքների ներկայացումն ավարտվել է: Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց երկրորդ նախագահի փաստաբաններից Արամ Օրբելյանը:

Վերաքննիչ քրեական դատարանը շարունակում է քննել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը:

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ այսօր դատարանը որոշում կայացնի Քոչարյանի խափանման միջոցի մասով, Օրբելյանն ասաց, թե չի կարծում, որ օրը բավականացնի: Դատարանը դեռ պետք է լսի դատախազության առարկությունները, սակայն եթե գործընթացն ընթանա այնպես, ինչպես հիմա, հնարավոր է, որ վաղը որոշում կայացվի:

Ավելի վաղ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը չէր բացառել, որ խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կարող է կայացվել այսօր:

Ինչ վերաբերում է ակնկալիքներին, Օրբելյանը հայտարարեց, որ առկա և իրավական, և փաստական, և վերլուծական նյութերը հիմք են տալիս ակնկալելու, որ իրենց համար դրական լուծում կլինի, սակայն ինքը չի կարող կանխատեսումներ անել:

Նույն շարքից