Իրավական 

Արթուր Վանեցյանը՝ Քոչարյանի կալանավորման մասին

analitik.am

Սրանք լինելու են Հայաստանի պատմության մեջ ամենաարդար ու աննախադեպ ընտրությունները, որի մեջ կհամոզվեք մի քանի ժամ հետո: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ ՀՀ տարածքում օպերատիվ իրավիճակը վերահսկվում է, արտառոց դեպքեր չեն գրանցվել, եղել է 1-2 դեպք, որ հոսանքի խնդիր է առաջացել, սակայն այս պահին բոլոր հարցերը շտկված են, այս պահին ամեն ինչ նորմալ է։

Ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգեր չկան, սակայն եթե նման դեպքեր լինեն, ոստիկաննությունն ու ԱԱԾ-ն անմիջապես կարձագանքեն:

Վանեցյանը հայտնեց, որ իր ընտրությունը կատարել է հանուն ազատ ու անկախ Հայաստանի, որտեղ քաղաքացին է որոշելու, թե ով է լինելու երկրի իշխանությունը:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը և մասնավորապես այն կարծիքներին, որ դա քաղաքական վենդետա է, ԱԱԾ տնօրենն ասաց, որ քրեական օրենսգրքում նման հոդված չկա, կան հստակ հոդվածներ, որով մեղադրվում է երկրորդ նախագահը, քննչական մարմինը մեղադրանքը ներկայացրել է, դատարանը կատարել է իր որոշումը:

Նույն շարքից