Իրավական 

Դեկտեմբերի 10-ից 11-ը բացահայտվել է հանցագործության 40 դեպք

analitik.am

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 10-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 40 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության և անձնական ունեցվածքի գողության 8-ական, ընտրական իրավունքի խախտման 7, ծեծի 2, անձի առևանգման, կողոպուտի, շորթման, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, կամավոր ներկայացել է 5-ը:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից