Իրավական 

Զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատարի եղբոր տղային

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 4 քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 23-ամյա Հովհաննես Խմելյանին դեկտեմբերի 12-ին առևանգելու մեջ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը, ժամը 23:30-ի սահմաններում Ադոնցի փողոցից նշված 4 անձինք Հ. Խմելյանին Mercedes մակնիշի ավտոմեքենայով առևանգել են՝ բռնություն գործադրելով իր կամքին հակառակ, այնուհետև տեղափոխել Քանաքաեռ ՀԷԿ-ում գտնվող առանձնատներից մեկը և մի քանի ժամ պահել այնտեղ, որտեղ էլ մի քանի հոգով ծեծի են ենթարկել Հ. Խմելյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից