Իրավական 

Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) գործով առաջին նիստի օրը հայտնի է

analitik.am

Հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի դեմ հարուցված քրեական գործով առաջին նիստի օրը հայտնի է: Այն տեղի կունենա  դեկտեմբերի 20-ին: Գործը քննելու է Ավան եւ Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավարի՝ ՀՀ պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի որդին:

Նշենք, որ Բարսեղ  Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մայիսի Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս: Փաստական տվյալների համաձայն՝ Ն.Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։

Նույն շարքից