Բարի օր Իրավական 

Ստիպել են ցուցմունք տալ «Ֆլեշի Բարսեղ»-ի դեմ. Տեսանյութ. News.am

analitik.am

«Ֆլեշ մոտորս» ընկերության նախկին կոմերցիոն տնօրեն Արման Մկրտումյանը պնդում է, որ ընկերության Քանաքեռ բազայի պետ Հրայր Հովսեփյանն իր նկատմամբ բռնություն է գործադրել ընկերության նախագահ, «Ֆլեշի Բարսեղ» անունով հայտնի Բարսեղ Բեգլարյանի ցուցումով և նրա ներկայությամբ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ դեկտեմբերի 20–ին Արման Մկրտումյանը լրագրողների հետ զրույցում պատմեց դեպքի մանրամասները։

Այս մասին հայտնում է News.am

Նա նշեց, որ «Ֆլեշ մոտորս» ընկերության երկու մենեջեր ընկերությունից յուրացում են կատարել, որի համար այս պահին արդեն մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել: Յուրացման դեպքի մասին հայտնի դառնալուց հետո, ըստ Մկրտումյանի՝ իր նկատմամբ բռնություն է գործադրվել ընկերության կոնֆերանսների սրահում:

Նույն շարքից