Բարի օր Իրավական 

Այսուհետ Լիդիան Արմենիա ընկերությունը բոլոր սուտ հայտարարությունների դեպքում դիմելու է դատարան. Լիդիան ընկերության փաստաբան

Լիդիան Արմենի ընկերությունը դատական հայց է ներկայացրել Հայկական բնապահպանական ճակատի համակարգող Լևոն Գալստյանի դեմ: Analitik.am-ը զրուցեց Լիդիան Արմենիա ընկերության փաստաբան Արմեն Մելքումյանի հետ, ով հայտնեց, որ դատական հայցը ներկայացվել է սուտ, զրպարտիչ տեղեկություններ հայտնելու հետ կապված. «Մեր մասին Լևոն Գալստյանը սուտ տեղեկություններ է տարածել, «Լույս» հիմնադրամին որպես օգնություն տրված նվիրատվությունները որակել  է որպես կաշառք և տարբեր ԶԼՄ-ներում խոսել է այդ մասին: Սա ոչ միայն անգրագետ մոտեցում է, այլ զրպարտություն: Լիդիան ընկերությունը բազմաթիվ սոցիալական ծրագրեր է իրականացրել, ինչի շրջանակներում էլ աջակցել է մի շարք կազմակերպություններին՝ այդ թվում «Լույս» հիմնադրամին: Մենք երկար ժամանակ անտեսել ենք ակտիվիստների կողմից մեր հասցեին ասվող ստերը, զրպարտությունները՝ մտածելով, որ գուցե այդքան գրագետ չեն, չեն հասկանում, ըմբռնումով ենք մոտեցել, սակայն դա նրանք դիտել են որպես թուլություն: Մենք դատական հայց ենք ներկայացրել ոչ միայն Լևոն Գալստյանի, այլ նաև այլ ակտիվիստների դեմ, ովքեր սուտ և զրպարտիչ տեղեկություններ են տարածել Լիդիան ընկերության մասին:

Մելքումյանը նաև նշեց, որ այսուհետ Լիդիան ընկերությունը հետևողական է լինելու, քանի որ շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա հիմնավորել իր ասածը, այլ ոչ թե պոպուլիստական կոչերով մոլորության մեջ գցի հանրությանը:

Նշենք, որ այսօր կայացավ Լիդիան Արմենիա ընկերության կողմից Լևոն Գալստյանի դեմ ներկայացված հայցով առաջին դատական նիստը:

Նույն շարքից