Իրավական 

Մանվել Գրիգորյանին ազատել են ինչ-որ գործարքի արդյունքում. Վահան Իշխանյան

Վահան Իշխանյանն իր ՖԲ էջում գրում է.

«Մանվել Գրիգորյանին ազատել են ինչ որ գործարքի արդյունքում, իսկ ազատողն էլ դատարանը չի

Մանվել Գրիգորյանին կալանավորել էին տուշոնկաների ու տանը պահվող անօրինական զենքի համար, որոնք նրա հանցագործություններից ամենաանմեղն են, և այն որ 6 ամսվա ընթացքում նրա դեմ ոչ մի ուրիշ քրեական գործ չհարուցվեց, ենթադրել է տալիս որ նրան կալանավորել էին ոչ թե հանցանքի այլ մի ուրիշ բանի համար։ Իսկ ազատելու պատճառն էլ հաստատ նրա առողջական վիճակը չէր, շատ ավելի ծանր առողջական վիճակի մեջ գտնվող և ավելի մեղմ հանցանքի մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանին ոչ մի կերպ չեն ազատում։ 


Ուրեմն, ինչ որ գործարքի արդյունքում են նրան ազատել, իսկ թե ինչու են 25 միլիոն գրավով ազատել, և դատարանների դեմ այն վրդովմունքը թե տեսեք անարդարություն է, քանի որ աղքատները չեն կարող այդքան գրավ վճարելով ազատվել, նկատենք, որ անարդարությունը սկսվում է անտեղից որ գրավով ազատելը կամ գրավի չափը դատարանները չեն որոշողը, այս հնչեղ գործերով մարդկանց գրավով ազատելու գները որոշում է ՀՔԾ պետը կամ նրանից վեր կանգնած անձը, և եթե իսկապես անարդարության դեմ անկեղծ վրդովվողներ կան, ապա այս անձանց դեմ պետք է բողոքեն։ 


Խնդրեմ, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցում երևում է ով է որոշողը և ինչի. «թող մեծ գրավ լինի որպիսի հիմնավոր կասկծին չկպնեն։ Կարելի ա Խաչատուրովին մեծ գրավով ազատել»։


Ուրեմն Մանվել Գրիգորյանի և կալանավորելն, և ազատելը մի ռազմավարության տարբեր փուլերն են»։

Նույն շարքից