Իրավական 

Հայազգի մեծահարուստ Օլեգ Մկրտչյանի մեղադրանքը խստացվել է. Նա 12 ամսով կկալանավորվի

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հաշվարկել է վնասը, որը պատճառվել է հայազգի մեծահարուստ «Индустриальный союз Донбасса» կորպորացիայի և РГМК-ի ղեկավար Օլեկ Մկրտչյանի գործունեության արդյունքում: Այս մասին հայտնում է rusarminfo-ն:

Քննության ավարտից հետո Մկրտչյանի մեղադրանքն էականորեն խստացվել է: Եթե մինչ այդ գործարարին մեղադրում էին 1 միլիարդ ռուբլու հափշտակության մեջ, ապա հիմա այդ գումարը հասել է 85 միլիարդի:
Դատարանը բավարարել է քննության միջնորդությունը Մկրտչյանի նկատմամբ որպես խափանամն միջոց 12-ամսյա կալանավորում ընտրելու մասով:

Մեղադրանքի համաձայն, Մկրտչյանը 2009-13 թվականներին վարկ է ստացել կորպորացիան զարգացնելու համար, սակայն ստացած գումարի մի մասը փոխանցել է անձնական հաշիվներին:

Նույն շարքից