Իրավական 

Ավտոմեքենաների լուսարձակները գողանում են ոչ միայն գիշերը

analitik.am

Դեկտեմբերի 22-ին, ժամը 14.30-ին, 1946 թ. ծնված Հարություն Ա.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 12-ից դեկտեմբերի 22-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Հովսեփյան փողոցի 24/5 հասցեի մոտ կայանված, բարեկամին պատկանող «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակները:

Դեկտեմբերի 26-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1985 թ. ծնված Սամուել Գ.-ն, որին նույն օրը, ժամը 14.30-ին բերման են ենթարկել Մարաշի բաժանմունք, որտեղ տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից