Իրավական 

Կանխվեց թմրամիջոցի ապօրինի տեղափոխումը Հայաստան /տեսանյութ/

analitik.am

Օրերս, ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊ վարչության աշխատակիցները մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց տեղափոխելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։

Դեկտեմբերի 24-ին, համագործակցելով Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի, Մեղրիի ոստիկանության և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների հետ, ժամը 3-ի սահմաններում պետական սահմանի «Ագարակ» անցակետի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման ենթարկվեց Իրանից ժամանած ավտոբուսը։ Ուղևորներից մեկի՝ Մոջտաբա Էզեդինֆումեշի անձնական խուզարկությամբ և նրա նստատեղի հենակի դարակում հայտնաբերվեց «Տրամադոլ» դեղամիջոցի «200» և «100» գրառմամբ՝ ընդհանուր 20 հաբ։

ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ։ Ըստ դատաքիմիական փորձաքննության եզրակացության՝ հաբերում հայտնաբերվել էր «տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ։
Դեկտեմբերի 2-ին, Մոջտաբա Էզեդինֆումեշին ձերբակալվել է։

Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից