Իրավական 

Ոստիկանները Ֆրանսիայի հրապարակից գրպանահատի են բերման ենթարկել

analitik.am

Դեկտեմբերի 19-ին ոստիկանության Արաբկիր բաժնում մի կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկի հիվանդասենյակից գողացել են իր բջջային հեռախոսը:

Բաժնի ծառայողները սկսեցին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, որոնց պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում էլ տեղեկություններ ստացվեցին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Երևանի Ռոստովի փողոցի բնակիչ Վիգեն Միքայելյանը:

Դեկտեմբերի 27-ին, ստացված տեղեկություններն իրացնելով, կասկածյալը Ֆրանսիայի հրպարակից բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից