Իրավական 

Որքան գրավ են առաջարկել Քոչարյանի փաստաբանները. Նիստը մեկնարկում է

analitik.am

ՀՀ վճռաբեկ դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը գրավ կիրառելու վերաբերյալ:

Մինչև դատական նիստի մեկնարկը Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց ներկայացրածը գրավ կիրառելու վերաբերյալ սովորական միջնորդություն է:

Ալումյանը նշեց, որ չգիտի, թե ինչ որոշում կարող է կայացնել դատարանը, չգիտի նաև՝ կհասցնի արդյո՞ք դատարանը կայացնել այդ որոշումը:

Գրավի չափի մասին փաստաբանն ասաց, որ չափ չի առաջարկվել, այն թողնվել է դատարանի հայեցողությանը:

Նույն շարքից