Իրավական 

Քոչարյանի խափանման միջոցի մասին հարցի քննությունը հետաձգվեց

analitik.am

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը հետաձգվեց մինչև հունվարի 9-ը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց երկրորդ նախագահի փաստաբաններից Արամ Օրբելյանը:

Օրբելյանը նշեց, որ նիստը հետաձգվեց, քանի որ քննիչը հայտարարել է, թե աշխատանքային ժամերից դուրս չի կարող աշխատել ու այլ անելիքներ ունի, իսկ դատարանն ընդառաջել է. «Միջնորդությունն առհասարակ չքննարկվեց, մոռացվեց, որ միջնորդությունները քրեական դատավարության օրենսգրքով քննվում են մինչև ավարտը: Ստացվում է, որ սրանից հետո աշխատանքային ժամերից դուրս կարելի է միջնորդությունները չքննարկել»:

Օրբելյանի խոսքերով, քննիչն արհեստականորեն ձգել է ժամանակը. «Նա հայտարարեց, որ դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ունի: Հաջորդ նիստի ժամանակ քննարկվի այդ միջնորդություն, որից հետո կքննարկվի գրավի վերաբերյալ միջնորդությունը»:

Քոչարյանը նիստին չի մասնակցել, քանի որ սա տեխնիկական հարց է եղել:

Նույն շարքից