Իրավական 

ԵՊՀ ռեկտորը հայտարարել է Սանասարյանի կառույցին դատի տալու մասին

analitik.am

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարականի փոխարեն հայտարարել է Պետական վերահսկողական ծառայության դեմ իրավական գործընթաց սկսելու մասին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեկտոր Սիմոնյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա չի պատրաստվում հրաժարական տալ, հաշվի առնելով համալսարանում չարաշահումների հետ կապված հայտարարությունները, պատասխանել է. «Ես հրաժարական չեմ տա, որովհետև արդեն հեղինակության խնդիր կա՝ համալսարանի, նրա ղեկավարության և անձամբ իմ: Ես գնալու եմ մինչև վերջ»,- ասաց Սիմոնյանը:

Ռեկտորը կարծում է, որ այժմ էլ վայելում է ուսանողների և դասախոսների գերակշիռ մասի աջակցությունը. «Ինձ անվստահություն կարող է հայտնել միայն ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, այն էլ այն դեպքում, եթե ապացուցի, որ ես չեմ կատարել իմ պարտականությունները պատշաճ մակարդակով, որը այս տարիների ընթացքում բացառում եմ, որովհետև ես աշխատել եմ խղճի թելադրանքով  և հօգուտ պետական համալսարանի»,- նշել է ռեկտորը:

Անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրություններին՝ Արամ Սիմոնյանը ԵՊՀ-ն ավանել է «հանիրավի թիրախ», մեղադրելով  ծառայությանը օրենքը խախտելու մեջ․ «Հիմնականն այն է, որ ստուգումները դեռ չավարտված, ՊՎԾ ղեկավարը հանդես է գալիս հայտարարությամբ, բացարձակ չհիմնավորված խոսելով 800 միլիոն դրամի չարաշահումների մասին: Մենք իրավական գնահատականի պահանջով դատի ենք տալու ծառայությանը՝ մեր բարի համբավը վերականգնելու նպատակով»:

Ավելի վաղ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հանրային հաշվետվություն

ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարվեց դատախազություն։ Ըստ մեր նախնական գնահատականի հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային։

ԵՊՀ ուսումնասիրության վերաբերյալ մանրամասն ներկայացնելու ենք առաջիկա ասուլիսի ժամանակ։

Սիրում եմ բոլորիդ»:

Իսկ արդեն ասուլիսից հետո նույն Սանասարյանը գրել էր. «Նայեցի ԵՊՀ ռեկտորի մամուլի ասուլիսը

պարոն ռեկտորը կամ խորը մոլորության մեջ է կամ էլ փորձում է մոլորության մեջ գցել հանրությանը։

Մեր պատասխանը շատ ցավոտ է լինելու»:

 

Նույն շարքից