Իրավական 

Կինը հայտարարել է, թե ոստիկաններն իրեն պատճառել են մարմնական վնասվածքներ. Պարզաբանում

analitik.am

Դեկտեմբերի 20-ին երրորդ անգամ ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկի լիազոր ներկայացուցիչը և խնդրել, որ ընկերության սեփականություն հանդիսացող Անդրանիկի փողոցի 142-րդ շենքի թիվ 11 բնակարան ներխուժումը դադարեցվի: Դեկտեմբերի 25-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, առաջնորդվելով օրենքով սահմանված կարգով, ընկերության լիազոր ներկայացուցչի հետ այցելել են նշված բնակարան, որտեղ գտնվող կնոջը ներկայացրել են օրենքի պահանջները՝ բավարար ժամանակ տրամադրելով ներխուժումը դադարեցնելու համար: Ոստիկանության ծառայողները նաև պարզաբանել են, որ իրենց օրինական պահանջը չկատարելու դեպքում իրենք օրենքով լիազորված են կիրառել համաչափ ֆիզիկական ուժ: Քանի որ վերիջինս քայլեր չի ձեռնարկել իրեն ներկայացված օրինական պահանջները կատարելու, ուստի ոստիկանները դադարեցրել են ներխուժումը՝ նշված տարածքը հանձնելով ընկերության լիազոր ներկայացուցչին:

Կինը դիմել է մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններ՝ հայտարարելով, թե ոստիկանության ծառայողները իրեն պատճառել են մարմնական վնասվածքներ: Ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները կնոջից հաղորդում են ընդունել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստված նյութերը ոստիկանությունից դեկտեմբերի 27-ին ուղարկվել են դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու համար:

Նույն շարքից