Բարի օր Իրավական 

Հունվարի 1-ին ոչ սթափ վիճակում 33 վարորդ ենթարկվել է վարչական պատասխանատվության

analitik.am

2019 թ․ հունվարի 1-ին՝ ամբողջ օրվա ընթացքում, ճանապարհային ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել ոչ սթափ վիճակում մեքենա վարած 33 վարորդի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«ՀՀ ոստիկանությունը տարեմուտին տեղեկացրել ու զգուշացրել էր, որ ոչ սթափ վիճակում մեքենա վարող ոչ մի վարորդի նկատմամբ ներողամտություն չի լինելու։

2019 թ․ հունվարի 1-ին՝ ամբողջ օրվա ընթացքում, ճանապարհային ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել ոչ սթափ վիճակում մեքենա վարած 33 վարորդի, որոնց տրանսպորտային միջոցները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք։

Մեկ անգամ ևս կոչ ենք անում խստագույնս պահպանել երթևեկության կանոնները։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,-գրել է Էդգար Ջանոյանը:

Նույն շարքից