Իրավական 

Բացահայտվել է բնակարանային գողություն

analitik.am

Դեկտեմբերի 31-ին` ժամը 02.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդվեց, որ 1-02 ահազանգած 44-ամյա մի տղամարդու հայտնածով՝ պատշգամբի բաց դռնով մտել են հոր բնակարան և գողացել ոսկյա զարդեր ու նոութբուք: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությւնից:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բնակարանային գողությունը բացահայտվեց ժամերի ընթացքում:

Հենց հաղորդման օրը Երևանի Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվեց ու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվեց Լևոն Հովհաննիսյանը: Երևանի բնակիչ, 46-ամյա Հովհաննիսյանը տվել է խոստովանական բացատրություն և ներկայացվել քննչական բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նույն շարքից