Իրավական 

Դատախազությունը Նարեկ Սարգսյանի արտահանձնման փաստաթղթերն ուղարկել է Չեխիայի իրավապահներին

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին:  Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանին:

«Դեկտեմբերի 28-ին հանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին», - նշել է Խաչատրյանը:

 

Նույն շարքից