Բարի օր 

Ինչպես Ալեն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանին հանձնեց դատախազությանը

analitik.am

Երբ մենք ծանոթացել ենք, ինքը եղել է ընդհատակում, և ինչ-որ պահ կար, որ պետք է ինքը հանձնվեր, նա ինձ ասաց, որ պետք է հասկանանք, թե ոնց ենք անում, որ ես հայտնվեմ դատախազության շենքում։ Պետք էր դա անել այնպես, որ ընթացքում ինքը չբռնվեր: Ազատության ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ պատմելով իր ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ծանոթության և Փաշինյանի այն խոսքերի մասին, որ Ալեն Սիմոնյանն է իրեն հանձնել դատախազությանը:

Սիմոնյանի խոսքերով, Փաշինյանը թաքնված է եղել իր կնոջ մայրական տանը. «Մենք նկարահանեցինք տեսանյութ, որտեղ Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ ցանկանում է քիչ անց լքել ընդհատակյա տարածքը, և տեսանյութը հրապարակեցինք, հետո ես իմ մեքենայով մոտեցա թաքստոցին, ինչից հետո մոտեցանք Սունդուկյան թատրոնին, այնտեղից նա քայլեց ու մտավ, ասաց՝ «բարև ձեզ, ես Նիկոլ Փաշինյանն եմ»: Իսկ երբ նա բանտից դուրս եկավ, մեր ընկերությունը կրկին շարունակվեց»:

Հավելենք, որ նոր խորհրդարանում Ալեն Սիմոնյանը զբաղեցնելու է ԱԺ փոխխոսնակի պաշտոնը:

 

Նույն շարքից