Իրավական 

Նորակոչիկների ավտոբուսի վրա հարձակման դեպքով քրեական գործ է հարուցվել

Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված դեպքի առթիվ Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով։ Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կողմից): Դատախազական հսկողությունն իրականացնում է Զինվորական դատախազությունը:

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ ստիպում նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսին կանգնել, ինչից հետո հարձակվում են ավտոբուսի վրա, ներխուժում ավտոբուս և քաշքշոց սկսում:

Նույն շարքից