Իրավական 

Մայրապետյանի անձնագիրը վերադարձրել են, սակայն նա չի կարող լքել Հայաստանը

Հունվարի 8-ին Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է գրավի դիմաց կալանքից ազատված հայտնի գործարար Սամվել Մայրապետյանի անձնագիրը։ Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից:

ՀՔԾ-ից նաև տեղեկացրել են, որ անձնագրի վերադարձը դեռ չի նշանակում, որ Մայրապետյանը կարող է լքել Հայաստանի տարածքը:

Ավելի վաղ գործարարի փաստաբանական խումբը մի քանի հայտարարություն է տարածել, որ Մայրապետյանն առողջական խնդիրներ ունի ու պետք է մեկնի Գերմանիա բուժում ստանալու համար:

Նույն շարքից