Իրավական 

Ինչու Քոչարյանի հարազատներին թույլ չեն տվել սնունդ փոխանցել վերջինիս Ամանորին

Առնվազն մինչև երեկ Ռոբերտ Քոչարյանի հետ տեսակցության մասով արգելք է եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է երկրորդ նախագահի փաստաբաններից Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ արգելված են հանդիպումները բոլորի հետ, բացի նրանցից, ում մասով օրենքն արգելում է դա անել:

Հիշեցնենք, որ դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: Նիստին Քոչարյանը չի մասնակցում, քանի որ այն ավելի շատ տեխնիկական բնույթ է կրում:

Օրբելյանը չի կարող ասել, թե ինչ որոշում կկայացնի դատարանը: Նրա խոսքերով, պետք է սպասել:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ Քոչարյանի հարազատներն թույլ չեն տվել Ամանորին սննդամթերք փոխանցել վերջինիս, Օրբելյանը նշել է, որ հանձնուքների ընդունման գործընթացը հնարավոր է եղել իրականացնել միայն դեկտեմբերի 29-ին և հունվարի 5-ին: Դա չի վերաբերում միայն Քոչարյանին, դա վերաբերում է բոլոր նրանց, ովքեր գտնվում են Կենտրոն ՔԿՀ-ում:

 

 

Նույն շարքից