Իրավական 

Քոչարյանի խափանման միջոցի մասին հարցի քննությունը կրկին հետաձգվեց

Դատախազությունն ու քննիչն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին, պաշտպանական կողմն առարկել է միջնորդության դեմ: Դատարանի որոշումն այս մասով կհրապարակվի վաղը ժամը 14:00-ին: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

Եթե դատավորն ինքնաբացարկի միջնորդությունը բավարարի, Քոչարյանի խափանման միջոցի մասով դատական նիստը վաղը տեղի չի ունենա, իսկ եթե միջնորդությունը մերժվի, Քոչարյանի՝ գրավով ազատվելու կամ չազատվելու հարցի քննությունը կշարունակվի:

Նշենք, որ այսօր դատարանը պետք է քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը:

Նույն շարքից