Բարի օր Իրավական 

19 տարեկան երեխային մատաղ տվեցինք, իսկ մեղավորին էլ ներո՞ւմ են ուզում շնորհել. Բժիշկները ստորագրահավաք են սկսել (Տեսանյութ)

analitik.am

Մի խումբ բժիշկներ ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով մերժել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագիրը: Նշենք , որ լուրեր են պտտվում այն մասին, որ Մհեր Ենոքյանն իրեն ներում շնորհելու խնդրագիր է ներկայացրել, և Արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել:

Analitik.am-ը ստորագրահավաքի հետ կապված  զրուցեց բժշկական  գիտությունների թեկնածու, մանկաբարձ, գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանի հետ, ով ասաց, որ անձամբ էր ճանաչում Իոսիֆին. «Մի պայծառ, լուսավոր, դաստիարակված, ինտիլիգենտ, կարդացած տղա էր: Դրական բնորոշումները բավարար չէ այդ տղային նկարագրելու համար: Աղաջանովների  ընտանիքն իր որոշակի տեղն ունի բժշկագիտության մեջ: Նրանց ընտանքին շատ լավ ծանոթ եմ: Այդ ահավոր ոճրագործությունը բոլորիս շոկի մեջ էր գցել՝ ինչպե՞ս կարող է ապագա բժշկի մասնագիտության տեր մարդը նման քայլի գնալ:

Կարող է հարց առաջանալ, թե որպես բժիշկ՝ մարդասիրական մասնագիտություններից մեկն է, ինչո՞ւ ենք ստորագրահավաք սկսել, ուստի կասեմ, որ պետք է հիշենք, որ 23 տարի առաջ տեղի է ունեցել մի ողբերգություն, որը մի ամբողջ ընտանիքի մեջքը կոտրել է, մի ամբողջ ընտանիքի հայացքն արցունքով լի է թողել»:

Ինչ վերաբերում է ստորագրահավաքի նպատակին, ապա Տիկին Վարդանյանն ասաց, որ այն միայն մի նպատակ ունի՝ ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի. «Աղաջանովների ընտանիքն այն ընտանիքներից է, որ երկիրը տանում է դեպի պայծառ ապագա: Ինձ համար ամենացավալին այն էր, որ այդ ընտանիքի մասին սկսեցին ոչ վայել բաներ գրել, նորից եմ կրկնում ես չեմ խառնվում և իրավունք էլ չունեմ, բայց գիտեմ մի բան՝ տեղի է ունեցել սպանություն, ոճրագործություն, ողբերգական դեպք և այդ ամենի համար պատասխան տվող պետք է լինի: Ստացվում է այնպես, որ 19 տարեկան երեխային մատաղ տվեցինք, իսկ մեղավորին էլ ներո՞ւմ են ուզում շնորհել»:

Ներկայացնում ենք նաև տեսանյութ, որում Մհեր Ենոքյանը խոստովանում է իր կատարած հանցանքը (ներկայացնում ենք ընդամենը տեսանյութից մի հատված՝ հաշվի առնելով, որ տեսանյութում կան դաժան տեսարաններ ամբողջությամբ չենք ներկայացնում, տեսանյութի աղբյուրը Նարեկ Մալյանն է).

 

 

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից