Իրավական 

Արմեն Գևորգյանը ժամանեց դատարան /ուղիղ/

analitik.am

Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը։ Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը մերժել էր Գևորգյան նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդությունը, ինչից հետո դատախազությունը բողոքարկել էր այն:

Այսօր Գևորգյանը լրագրողների հարցերին չպատասխանեց: Նա միայն շնորհավորեց բոլորի Նոր տարին, ամենայն բարիք մաղթեց:

Նշենք, որ նախկին փոխվարչապետը չի ընդունում մեղադրանքը:

Գևորգյանը մեղադրվում է արդարադատությանը խոչընդոտելու, Սահմանադրական կարգի տապալմանն օժանադակելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Նույն շարքից