Իրավական 

Մանվել Գրիգորյանի հարցի քննությունը հետաձգվեց

analitik.am

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի մասին հարցի քննությունը հետաձգվեց: Այս մասին լրագրողներին հայտնեց Գրիգորյանի փաստաբաններից Արսեն Մկրտչյանը՝ նշելով, որ նիստը հետաձգվել է, քանի որ առկա պայմաններում չէր կարող կայանալ:

Մկրտչյանի խոսքերով, նիստը խոչընդոտվում է, ինչը ճիշտ մոտեցում չէ. «Ճիշտ չէ փողոցում ինչ-որ բաներ հայտարարելը, լայվեր անելը, համապատասխան արձագանք չստանալը: Նիստը հետաձգվել է զուտ տեխնիկական պատճառներով: Որոշակի փաստաթղթեր տրամադրելու անհրաժեշտություն կա միջնորդություններ պատրաստելու և ներկայացնելու համար: Ողջամիտ ժամանակ է տրվել և նիստը կկայանա մեկ այլ օր: Հիմա չեմ կարող ասել, թե երբ»:

Հարցին, թե ինչու Մանվել Գրիգորյանը չի մասնակցել նիստին, փաստաբանն ասաց, որ առողջական վիճակը թույլ չի տվել, սակայն նա ցանկություն ունեցել է մասնակցելու:

Նշենք, որ նիստին զուգահեռ դատարանի մոտ բողոքի ակցիա է ընթանում: Քաղաքացիները պահանջում են կրկին կալանավորել Գրիգորյանին:

 

Նույն շարքից